ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Աշխատաժողով <Մաքսային ծառայողի մասնագիտական էթիկա եվ կոռուպցիայի դեմ պայքար> թեմայով

ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը շարունակում է համագործակցությունը Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ: Համագործակցության շրջանակներում 2016 թվականի փետրվարի 16-ից 19-ը ուսումնական կենտրոնում անց է կացվել <Մաքսային ծառայողի մասնագիտական էթիկա և կոռուպցիայի դեմ պայքար> թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր աջակցել ՀՀ ֆինանսների նախարարության մաքսային ծառայողների վերապատրաստման համար էթիկայի վերաբերյալ ուսումնական նյութերի մշակմանը և մատուցմանը: Աշխատաժողովն ընդգրկել է միջազգային արդիական փորձի մեկնաբանում, քննարկում, առանձին դեպքերի վերլուծություն: Աշխատանքային ժողովին մասնակցել են Ֆինանսների նախարարության վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, մաքսատների և մաքսային կետերի աշխատակիցներ: