ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Մաքսային արժեքի որոշում, դասակարգում եվ մաքսային ընթացակարգեր

Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ և ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի աջակցությամբ 2015թ-ի հոկտեմբերի 20-ից 23-ը Ուսումնական Կենտրոնում անց է կացվել <Մաքսային արժեքի որոշում, դասակարգում և մաքսային ընթացակարգեր> թեմայով թվով 3-րդ աշխատաժողովը: Աշխատաժողովին ամփոփվել են 2013թ և 2014թ-ի առաջին և երկրորդ ժողովների արդյունքները, լուսաբանվել են նպատակները: Քննարկված թեմաներից են մաքսային արժեքի, ապրանքների դասակարգման վերջին զարգացումները, կարգավորող մոտեցումները, ինֆորմացիոն տեխնոլոգիաների սարքերի, բարձր ռիսկային ներմուծման արժեքի գնահատումը: Աշխատաժողովին ելույթ են ունեցել ինչպես ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետներ, այնպես էլ ԱՄՆ փորձագետներ: Աշխատաժողովի ավարտին միջոցառման մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: