ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Մարդկային ռեսուրսների կառավարում

Համաշխարհային Մաքսային Կազմակերպության /ՀՄԿ / հետ համագործակցության շրջանակներում Հայաստան է այցելել ՀՄԿ փորձագետ, ուսուցման և կրթության համակարգող Բենեդիկտ Մեիլին, ով ապրիլի 14-17-ը Ուսումնական Կենտրոնում հանդես եկավ դասախոսություններով «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայի շրջանակներում:

Աշխատաժողովին մասնակցել են ուսումնական կենտրոնի, ՀՀ ՖՆ անձնակազմի կառավարման վարչության, մաքսային ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ինչպես նաև աշխատակիցներ կառուցվածքային այլ ստորաբաժանումներ:

Աշխատաժողովը նպատակ է ունեցել ՀՄԿ փորձի և չափանիշների հիման վրա բացահայտել ՀՀ մաքսային ծառայության համար անհրաժեշտ այն կարողությունների շրջանակը, որոնք բարելավման կարիք ունեն: