ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ ստորագրված հուշագրի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի  25-ից 2015 թվականի ապրիլի 30-ը անց է կացվել «Գործարար կառավարում» հավաստանգրման ծրագիրը, որի ավարտին ծրագրի մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր մասնակցության վերաբերյալ: Գործարար Կառավարման ուսումնական ծրագիրն ընդգրկել է  շուկայագիտության, ֆինանսների և կառավարման բիզնես հիմունքներ, գործարար թեմաների լայն շրջանակ՝ պլանավորումից, իրագործումից և բազմաբնույթ որոշումների գնահատումից մինչև պատասխանատվություն և մարտահրավերներ: Այս ծրագրում  ներգրավված մասնակիցները ծանոթացել են կազմակերպության առաքելության, տեսլականի և  նպատակների սահմանման ամբողջ գործընթացի, զարգացման քաղաքականության և խնդիրների հետ, որոնք միտված են կազմակերպության նպատակներին հասնելուն:

Ծրագիրը ներառել է հետևյալ թեմաները.

  • Բիզնես կառավարման  հիմնադրույթներ, 
  • Մարդկային Ռեսուրսների կառավարում,
  • Ֆինանսական հիմունքներ ձեռնարկատերերի համար,
  • Կազմակերպական վարքագիծ,
  • Գործառնական կառավարում,
  • Ռազմավարական կառավարում,
  • Մասնագիտական էթիկա,
  • Բիզնես իրավունք,
  • Շուկայագիտություն,
  • ՀՀ հարկային և մաքսային օրենքներ,
  • Հմտություններ մենեջերների համար:

Ծրագրում ընդգրկվել են թվով 12 մասնակից: