ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում

<Հանրային հատվածի կազմակերպություններում հաշվապահական հաշվառման մասին> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներն ապահովելու նպատակով 2015թ-ի նոյեմբերի  2-ից 6-ը Ուսումնական Կենտրոնում անց է կացվել <Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում> թեմայով 40-ժամյա դասընթաց հանրային հատվածի հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում կատարող կազմակերպությունների հաշվապահական հաշվառման համար պատասխանատու անձանց (գլխավոր հաշվապահների) համար: Դասընթացի նպատակն էր նոր համակարգի առանձնահատկությունների ծանոթացումը: Տվյալ համակարգի անցումը հնարավորություն կընձեռի ստանալ հուսալի և արժանահավատ տեղեկատվություն պետական մարմինների ֆինանսական վիճակի, գործունեության, ֆինանսական արդյունքների և ֆինանսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ: Այն հնարավորություն կտա պետական մարմինների ղեկավարներին ստանալ անհրաժեշտ օպերատիվ և հուսալի տեղեկատվություն կառավարման որոշումներ կայացնելու համար: Դասընթացի ընթացքում քննարկված հիմնական թեմաներից էին հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի (APSAS) ընդհանուր ներկայացումը, հաշվային պլանի ներկայացումը, <ՀԾ-հաշվապահ հանրային հատված> ծրագրի ընդհանուր ներկայացումը, ինչպես նաև ՀԾ-ում համապատասխան փաստաթղթերի և գրանցամատյանների ներկայացումը: Դասընթացի ավարտին միջոցառման մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: