ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՀՀ սահմանային կետերում աշխատելու համար անհրաժեշտ օրենսդրություն

2015թ-ի նոյեմբերի 16-ից Ուսումնական կենտրոնում մեկնարկեց <ՀՀ սահմանային անցման կետերում աշխատելու համար անհրաժեշտ օրենսդրություն, ընթացակարգեր և հմտություններ> թեմայով 4-ամսյա դասընթացը: Դասընթացն անց է կացվում ՀՀ սահմանային անցման կետերում աշխատանքի ընդունելու համար անցկացված հարցազրույցի արդյունքում ընտրված I խմբի մասնակիցների համար: Դասընթացն ուղղված է մասնակիցների մասնագիտական գիտելիքների բարելավմանը, հմտությունների զարգացմանը, ինչպես նաև գործնականում առաջացող հարցերի բացահայտմանն ու պարզաբանմանը: Դասընթացն ընդգրկում է մաքսային գործի համար անհրաժեշտ թեմաներ, օտար լեզուներ և համակարգչային հմտություններ: Դասընթացի մասնակիցները թվով 84-ն են: I խմբի դասընթացի ավարտից անմիջապես հետո Կմեկնարկի II խմբի դասընթացը: