ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Անցկացված դասընթացներ

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

 ​2018 թվականի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը Ուսումնական կենտրոնում անց է կացվել «ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթին մասնակցելու նախապատրաստական դասընթաց» թեմայով 10-օրյա դասընթաց: Դասընթացի ընդհարուր տևողությունը կազմել է 30 ակադեմիական ժամ, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ հարկային օրենսդրությունը՝ մասնավորապես հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի հարցաշարի վերաբերյալ թեմաներ: Դասընթացին մասնակցել են թվով 18 ունկնդիր: Դիտել լուսանկարները

 

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ

2018 թվականի մայիսի 22-ին, 26-ին և 27-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, ինչպես նաև հունիսի 22-ից 24-ը Սևան քաղաքում դրսեկության ձևով կազմակերպել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով դասընթացներ: Դասընթացներին մասնակցել են Գավառ և Սևան քաղաքների և հարակից համայնքների դպրոցների 39 հաշվապահներ: Դասընթացների մասնակիցների գնահատմամբ դասընթացներն անցել են շատ արդյունավետ, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման իրականացման ընթացակարգերը, մեթոդները, կատարված փոփոխությունները, ինչպես նաև  քննարկվել են որոլտում առկա խնդիրները: 3-օրյա դասընթացների ավարտին մասնակիցներին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից տրվել են հավաստագրեր: Դիտել լուսանկարները