ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Վերանայված Կիոտոյի Կոնվենցիա

Համաշխարհային մաքսային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում  Հայաստան են այցելել ՀՄԿ երկու փորձագետ, որոնց մասնակցությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ ուսումնական կենտրոնում 2016 թվականի ապրիլի 25-ից 29-ը անց է կացվել «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիա» թեմայով աշխատաժողով:

ՀՀ-ն, անդամակցելով Կիոտոյի վերանայված կոնվենցիային 2013թ., ստանձնել է մի շարք պարտավորություններ մասնավորապես `

·         աջակցել մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ու ներդաշնակեցմանը և պահպանել Կոնվենցիայով սահմանված ստանդարտները, անցումային ստանդարտները և առաջարկվող գործելակերպը,

·         տուրքերի և հարկերի դրույքաչափերը հրատարակել պաշտոնական հրատարակություններում,

·         մաքսային հսկողության ենթարկել բոլոր ապրանքները` ներառյալ փոխադրամիջոցները, որոնք մուտք են գործում մաքսային տարածք կամ դուրս են գալիս այդ տարածքից,

·         ստեղծել հավասարապես բարենպաստ պայմաններ մաքսային գործողությունների համար, որոնք իրականացվում են անձի կամ երրորդ կողմի միջոցով,

·         ազգային օրենսդրությամբ սահմանել մաքսային հարցերով բողոքարկման իրավունք, ինչպես նաև մաքսային ծառայությանը նախնական բողոք ներկայացնելու իրավունք և այլն:

Աշխատաժողովի նպատակն էր բարձրացնել ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային մարմնի ծառայողների՝ «Վերանայված Կիոտոյի Կոնվենցիա»-ի վերաբերյալ իրազեկման մակարդակը, քննարկել և պարզաբանել առաջացած հարցերը:  Աշխատանքային ժողովին մասնակցել են ՀՀ ԿԱ ՊԵԿ վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, մաքսատների և մաքսային կետերի աշխատակիցներ: Աշխատաժողովի ավարտին միջոցառման մասնակիցներին հանձնվել են հավաստագրեր: