ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Ուսումնական դասընթացներ

Ուսումնական կենտրոնը կազմակերպում է ուսումնական դասընթացներ ՀՀ հարկային և մաքսային մարմիններում ծառայողների համար: Դասընթացերի մասնակիցները ծանոթանում են հարկային և մաքսային օրենքներին, կատարված փոփոխություններին և լրացումներին: Բարելավվում է մասնագետների օտար լեզվի իմացությունը, ներկայացվում են վարվելակերպի նորմերը և ներկայացվում են փաստաթղթաշրջանառության օգտագործվող ծրագրերը: 

 

2018 թվականի հոկտեմբերի 18-ից 19-ը  Ուսումնական կենտրոնում անցկացվել է «Պետական գրանցման և պետական հաշվառման գործընթաց» թեմայով 2-օրյա դասընթաց՝ ՀՀ ՊԵԿ Հարկ վճարողների սպասարկման,  Կազմակերպման և հսկողության, Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման, Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի  վարչությունների, Խոշոր և միջին հարկ վճարողների և Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունների ծառայողների (մասնագետների) համար: 10 ակ/ժամ տևողությամբ դասընթացին մասնակցել են 40 ունկնդիր:

 

2018 թվականի հոկտեմբերի 3-ին և 4-ին  Ուսումնական կենտրոնում անցկացվել է  «Ընդերքօգտագործման իրավունք և դրա կազմակերպման գործընթաց» թեմայով դասընթացներ՝ ՀՀ ՊԵԿ Խոշոր և միջին հարկ վճարողների և Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունների, Ստուգումների կազմակերպման և դիտարկման, Կազմակերպման և հսկողության և Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչությունների աշխատակիցների համար: 12 ակ/ժամ տևողությամբ դասընթացներին մասնակցել են 48 ունկնդիր:

 

2018 թվականի հոկտեմբերի 1-ից 2-ը  Ուսումնական կենտրոնում անցկացվել է «Սնանկության գործընթացի առանձնահատկությունները» թեմայով 2-օրյա դասընթաց՝ ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման, Իրավաբանական, Հետաքննության և Քննչական վարչությունների, ինչպես նաև Խոշոր և միջին հարկ վճարողների և Փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունների ծառայողների (մասնագետների)  համար: 10 ակ/ժամ տևողությամբ դասընթացին մասնակցել են 40 ունկնդիր:

 

2014 թվականին Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են թվով 64 ուսումնական դասընթաց հարկային և մաքսային ծառայողների համար՝ 475 ակ/ժամ տևողությամբ: Դասընթացներին մասնակցել են թվով 1457 ունկնդիր:

 

2015 թվականին Ուսումնական կենտրոնի կողմից անցկացվել են թվով 70 ուսումնական դասընթաց հարկային և մաքսային ծառայողների համար՝ 653 ակ/ժամ տևողությամբ: Դասընթացներին մասնակցել են թվով 1526 ունկնդիր:

 

2016 թվականին իրականցվել են Ուսումնական դասընթացներ հարկային և մաքսային ծառայողների (նաև ԼՂՀ հարկային և մաքսային ծառայողների) համար: Անցկացվել են թվով 67 դասընթաց՝ 549 ակ/ժամ տևողությամբ, որոնց մասնակցել է 1251 հարկային և մաքսային ծառայող:

 

2017 թվականին իրականցվել են Ուսումնական դասընթացներ հարկային և մաքսային ծառայողների (նաև ԼՂՀ հարկային և մաքսային ծառայողների) համար: Անցկացվել են 75 դասընթաց՝ 750 ակ/ժամ տևողությամբ, որոնց մասնակցել  1558 հարկային և մաքսային ծառայող: