ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Համագործակցություն

  • Եվրոպական միության TWINNING ծրագիր

    2012-2013 թվականներին Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը համագործակցել է նաև եվրոպական միության TWINNING ծրագրի հետ:

    Կազմակերպվել են դասընթացներ հետևյալ թեմաներով:

    1. «Երևանում տեղակայված մաքսատանն իրականացվող փաստափղթային ստուգման մեթոդների վերլուծություն և գնահատում»,
    2. «Իրավական դաշտի հետ առնչվող գործունեության բարելավում»,
    3. «Նախաբացթողումային մաքսային հսկողության ընթացակարգերի ամրապնդում»,
    4. «Ինչպես դառնալ վերապատրաստող»:  
    Կարդալ ավելին
  • Համաշխարհային մաքսային կազմակերպություն

    Ուսումնական կենտրոնը համագործակցում է նաև Համաշխարհային Մաքսային Կազմակերպության /ՀՄԿ / հետ: Համագործակցությունը նպատակ ունի ուսումնասիրել համաշխարհային փորձը և աջակցել ՀՀ մաքսային ծառայության առաջխաղացմանը: Հայաստանը ակտիվ մասնակից  և ներգործող է միջազգային մաքսային շրջանակներում:

    2015 թվականի փետրվարի 22-26-ը Բրյուսելում կայացած ՀՄԿ Կարողությունների զարգացման կոմիտեի 6-րդ նստաշրջանին մասնակցություն է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը: Նիստին Հայաստանի կողմից ներկայացված մաքսային ծառայության ոլորտում ունեցած ձեռքբերումներից այժմ կիրառվում են այլ անդամ երկրների մաքսային ծառայությունների կողմից:

    Համաձայն նստաշրջանին ձեռք բերված պայմանավորվածության Հայաստան է այցելել ՀՄԿ փորձագետ, ուսուցման և կրթության համակարգող Բենեդիկտ Մեիլին, ով ապրիլի 14-17-ը Ուսումնական Կենտրոնում հանդես եկավ դասախոսություններով «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայի շրջանակներում:

     

    Համագործակցության շրջանակներում 2016 թվականի փետրվարի 16-ից 19-ը ուսումնական կենտրոնում անց է կացվել <Մաքսային ծառայողի մասնագիտական էթիկա և կոռուպցիայի դեմ պայքար> թեմայով աշխատաժողով: 

     

    Կարդալ ավելին
  • Հայաստանի Ամերիկյան Համալսարան

    Ուսումնական կենտրոնը համագործակցում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հետ (http://aua.am/)՝ կազմակերպելով գործարար կառավարման դասընթացներ: Ծրագրի տևողությունը 4 ամիս է և ներառում է գործարար կառավարման հիմունքները և ՀՀ հարկային և մաքսային օրենքները:       

    Կարդալ ավելին
  • ԼՂՀ ֆինանսների նախարարություն

    Ուսումնական կենտրոնը համագործակցում է նաև ԼՂՀ ֆինանսների նախարարության հետ և իրականացվող դասընթացներում ընդգրկում նաև ԼՂՀ հարկային ծառայողներին: Այս տարի ԼՂՀ հարկային մարմնի 14 աշխատակիցներ վերապատրաստվել են Ուսումնական կենտրոնում, ևս 2 աշխատակիցներ ընդգրկվել են  միջազգային դասընթացներում:

    Համագործակցության շրջանակում 2016թ. նոյեմբերի 14-ից 16-ը «Կամերալ ուսումնասիրությունների և վերլուծությունների իրականացում» թեմայով ուսումնական դասընթաց է անցկացվել Արցախի Հանրապետությունում:

    Դասընթացը անց է կացվել  դասախոսության, քննարկումների, հարց ու պատասխանի մեթոդով: ՊԵԿ մասնագետների կողմից ներկայացվել են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանման կողմից կամերալ ուսումնասիրությունների, պետական բյուջեի ռեզերվների, հարկային եկամուտների ավելացման ուղղությունների բացահայտման գծով իրականացվող վերլուծական աշխատանքների ոլորտում իրենց փորձը, համատեղ քննարկվել այս ուղղությամբ Արցախի հարկային մարմնի կողմից տարվող աշխատանքները:

     

     

    Կարդալ ավելին