ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Համաշխարհային մաքսային կազմակերպություն

Ուսումնական կենտրոնը համագործակցում է նաև Համաշխարհային Մաքսային Կազմակերպության /ՀՄԿ / հետ: Համագործակցությունը նպատակ ունի ուսումնասիրել համաշխարհային փորձը և աջակցել ՀՀ մաքսային ծառայության առաջխաղացմանը: Հայաստանը ակտիվ մասնակից  և ներգործող է միջազգային մաքսային շրջանակներում:

2015 թվականի փետրվարի 22-26-ը Բրյուսելում կայացած ՀՄԿ Կարողությունների զարգացման կոմիտեի 6-րդ նստաշրջանին մասնակցություն է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը: Նիստին Հայաստանի կողմից ներկայացված մաքսային ծառայության ոլորտում ունեցած ձեռքբերումներից այժմ կիրառվում են այլ անդամ երկրների մաքսային ծառայությունների կողմից:

Համաձայն նստաշրջանին ձեռք բերված պայմանավորվածության Հայաստան է այցելել ՀՄԿ փորձագետ, ուսուցման և կրթության համակարգող Բենեդիկտ Մեիլին, ով ապրիլի 14-17-ը Ուսումնական Կենտրոնում հանդես եկավ դասախոսություններով «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմայի շրջանակներում:

 

Համագործակցության շրջանակներում 2016 թվականի փետրվարի 16-ից 19-ը ուսումնական կենտրոնում անց է կացվել <Մաքսային ծառայողի մասնագիտական էթիկա և կոռուպցիայի դեմ պայքար> թեմայով աշխատաժողով: