ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Պատմություն

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 4-ի  N 1497-Ն որոշմամբ, սակայն հիմնական գործունեությունը սկսել է 2012 թվականի 2-րդ կիսամյակից:

 

2012-2013թթ ընթացքում Ուսումնական կենտրոնը հարկային և մաքսային մարմիններում ծառայողների համար կազմակերպել է դասընթացներ, որոնց մասնակցել է ավելի քան 8.000 մասնակից, կարդացվել ավելի քան 3.500 ակ/ժամ դասախոսություն:

 

2014 թվականը Ոսումնական կենտրոնի համար շրջադարձային էր: Ուսումնական կենտրոնին վերապահվեց հարկային և մաքսային ծառայողների վերապատրաստման և թեստավորման անցկացման գործառույթը: ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ֆինանսների նախարարության միավորման արդյունքում՝ 2014թ-ի հոկտեմբեր ամսից Ուսումնական կենտրոնը վերանվանվեց ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն և Կենտրոնին վերապահվեց հաշվապահների որակավորման քննություններ անցկացնելու գործառույթը, որոնց արդյունքում տրվում է որակավորված հաշվապահի վկայական: 2014թ-ի դեկտեմբեր ամսին Ուսումնական կենտրոնին ամրակցվեց Ք. Երևան, Մանանդյան 41 հասցեում գտնվող մարզահամալիրը, որտեղ կենտրոնն իրականացնում է  հարկային և մաքսային համապատասխան ծառայողների ֆիզիկական պատրաստվածության բարձրացում:

 

2014թ ընթացքում Ուսումնական կենտրոնն իրականացրել է թվով 68 վերապատրաստման դասընթաց, որոնց արդյունքում վերապատրաստում է անցել թվով 1989 հարկային և մաքսային ծառայող և կարդացվել ավելի քան 1330 ակ/ժամ դասախոսություն: 2014թ-ի անց է կացվել նաև թվով 64 ուսումնական դասընթաց հարկային և մաքսային ծառայողների համար՝ 475 ակ/ժամ տևողությամբ 1457 մասնակցի համար:

 

2015թ ընթացքում Ուսումնական կենտրոնն իրականացրել է թվով 94 վերապատրաստման դասընթաց, որոնց արդյունքում վերապատրաստում է անցել թվով 2122 հարկային և մաքսային ծառայող և կարդացվել ավելի քան 1593 ակ/ժամ դասախոսություն: 2015թ-ի անց է կացվել նաև թվով 70 ուսումնական դասընթաց հարկային և մաքսային ծառայողների համար՝ 653 ակ/ժամ տևողությամբ 1526 մասնակցի համար:

 

ՀՀ ֆինանսների նախարարությունից ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի անջատման արդյունքում 2016թ-ի մարտ ամսին Կենտրոնը վերանվանվեց ՀՀ ԿԱ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի: 2016թ ընթացքում Ուսումնական կենտրոնն իրականացրել է թվով 90 վերապատրաստման դասընթաց, որոնց արդյունքում վերապատրաստում է անցել թվով 1972 հարկային և մաքսային ծառայող և կարդացվել ավելի քան 1595 ակ/ժամ դասախոսություն: 2016թ-ի անց է կացվել նաև թվով 67 ուսումնական դասընթաց հարկային և մաքսային ծառայողների համար՝ 549 ակ/ժամ տևողությամբ 1251 մասնակցի համար:

 

2017թ ընթացքում Ուսումնական կենտրոնն իրականացրել է թվով 90 վերապատրաստման դասընթաց, որոնց արդյունքում վերապատրաստում է անցել թվով 1850 հարկային և մաքսային ծառայող և կարդացվել ավելի քան 1510 ակ/ժամ դասախոսություն: 2017թ-ի անց է կացվել նաև թվով 75 ուսումնական դասընթաց` 1558 հարկային և մաքսային ծառայողների համար, իսկ առևտրային, ոչ առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց համար կազմակերպվել է 653 ակ/ժամ տևողությամբ 45 դասընթաց, որոնց մասնակցել է 826 ունկնդիր:

 

Ուսումնական կենտրոնի հիմնական գործառույթը և նպատակներն են՝

 1. հարկային և մաքսային մարմիններում ծառայողների վերապատրաստումը, վերաորակավորումը և մասնագիտական որակավորման բարձրացումը, հատուկ ուսուցումը.

2. գիտատեսական և կիրառական հետազոտությունների, փորձագիտական գնահատումները.

3. մասնակցություն միջազգային գիտակրթական համագործակցությանը,

4. տեղեկատվական-վերլուծական նյութերի պատրաստումը,

5. արտագնա ուսուցումը,

6. հեռահար ուսուցումը: