ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Նորություններ

  • ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

    2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Ուսումնական կենտրոնում անց է կացվել «ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթին մասնակցելու նախապատրաստական դասընթաց» թեմայով 9-օրյա դասընթաց: Դասընթացի ընդհարուր տևողությունը կազմել է 32 ակադեմիական ժամ, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ Սահմանադրությունը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենք, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք և մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի հարցաշարի վերաբերյալ թեմաներ: Դասընթացին մասնակցել են թվով 19 ունկնդիր: