ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • Բաժանորդագրություն 2019

    Ուսումնական կենտրոնը սիրով տեղեկացնում է, որ 2018թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկում է «Բաժանորդագրություն 2019» ծրագիրը: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին և ֆիզիկական անձանց 2019թ ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներից օգտվել 25% զեղչով:

    Ծրագրի արժեքը 75 000 ՀՀ դրամ է, որը ներառում է«Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրում և մասնակցություն ուսումնական կենտրոնում նվազագույնը 40 ակ/ժամ տևողությամբ դասընթացների հետևյալ թեմաներով՝

    հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ, փոփոխություններ

    առանձին հարկատեսակներին և հարկային հսկողությանը վերաբերող դրույթներ, փոփոխություններ

    աշխատանքային օրենսգրքի դրույթներ

    հարկային վարչարարությանը վերաբերող  այլ դասընթացներ

    Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 15-ը Ուսումնական կենտրոնի հաշվին կատարել վճարում (Ամերիաբանկ ՓԲԸ  Հ/Հ1570021344900100, ՀՎՀՀ 00107399)՝ նշելով կազմակերպության անունը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձանց դեպքում` մասնակցի անունը, ազգանունը և բաժանորդագրվել առցանց կենտրոնի կայքէջում:

    Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով: