ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • «Մաքսային հայտարարագրման գործընթաց» թեմայով դասընթաց

    Ուսումնական կենտրոնը 2018թ-ի դեկտեմբերի 17-ից 20-ը կազմակերպում է «Մաքսային հայտարարագրման գործընթաց» թեմայով 4-օրյա դասընթաց մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար:  

    Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի                                                            անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում                                                           (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ս/թ դեկտեմբերի 14-ը                                                        ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 36 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

    Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել` 060 544 989, 011 801 071 հեռախոսահամարներով:

     

    Դասընթացի 1-ին օր` 17-ը դեկտեմբերի

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ)

    Ս. Ստեփանյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ) շարունակություն

    Ս. Ստեփանյան

     

    Դասընթացի 2-րդ օր` 18-ը դեկտեմբերի

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ) շարունակություն

    Մ. Հարությունյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում»

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

     

    Դասընթացի 3-րդ օր` 19-ը դեկտեմբերի 

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում» շարունակություն

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն»

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

     

    Դասընթացի 4-րդ օր` 20-ը դեկտեմբերի 

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» շարունակություն  

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» շարունակություն

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

     

     

    Դասընթացի դասավանդողների

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Սոսե Ստեփանյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

    2

    Մաշա Հարությունյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    3

    Ռիտա Սանասարյան

    ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    4

    Լևոն Նալբանդյան

    ՀՀ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ ժ/թ