ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

Հայտարարություններ

  • ՊԵԿ օպերատիվ հետախուզության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթ

    Ուսումնական կենտրոնը 2019թ-ի հունվարի 21-ից 25-ը կազմակերպում է «ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթին մասնակցելու նախապատրաստական դասընթաց» թեմայով 5-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ս/թ հունվարի 18-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 36.000 ՀՀ դրամ է: Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

    Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

    Դասընթացի ծրագիրը կցվում է: