ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

image description
image description
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում
image description
Աշխատաժողով ուսումնական կենտրոնում

Նորություններ

  • ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

    2018 թվականի նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 6-ը Ուսումնական կենտրոնում անց է կացվել «ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթին մասնակցելու նախապատրաստական դասընթաց» թեմայով 9-օրյա դասընթաց: Դասընթացի ընդհարուր տևողությունը կազմել է 32 ակադեմիական ժամ, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ Սահմանադրությունը, «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենք, ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենք և մաքսային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի հարցաշարի վերաբերյալ թեմաներ: Դասընթացին մասնակցել են թվով 19 ունկնդիր: 

    Կարդալ ավելին
  • ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

    2018 թվականի օգոստոսի 27-ից սեպտեմբերի 7-ը Ուսումնական կենտրոնում անց է կացվել «ՀՀ ՊԵԿ հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթին մասնակցելու նախապատրաստական դասընթաց» թեմայով 10-օրյա դասընթաց: Դասընթացի ընդհարուր տևողությունը կազմել է 30 ակադեմիական ժամ, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ հարկային օրենսդրությունը՝ մասնավորապես հարկային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու մրցույթի հարցաշարի վերաբերյալ թեմաներ: Դասընթացին մասնակցել են թվով 18 ունկնդիր:

    Կարդալ ավելին
  • «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ

    2018 թվականի մայիսի 22-ին, 26-ին և 27-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, ինչպես նաև հունիսի 22-ից 24-ը Սևան քաղաքում դրսեկության ձևով կազմակերպել է «Հանրային հատվածի հաշվապահական հաշվառում» թեմայով դասընթացներ: 3-օրյա դասընթացների ավարտին մասնակիցներին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից տրվել են հավաստագրեր:

    Կարդալ ավելին

Հայտարարություններ

  • Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կադրային գործի վարում

    Ուսումնական կենտրոնը դեկտեմբերի 24-ին կազմակերպում է «Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ, կադրային գործի վարում» թեմայով 1-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև դեկտեմբերի 21-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 12.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

     Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951:

     

              դեկտեմբերի  24-ին

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Աշխատանքային օրենսգրքի դրույթներ, կիրառման առանձնահատկություններ

    Արմինե Մաթոսյան              

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 2. Կադրային գործի վարում

    Արմինե Մաթոսյան   

     

     

     

    Դասընթացի դասավանդող(ներ)ի

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Արմինե Մաթոսյան

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի

    աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ

     
    Կարդալ ավելին
  • «Մաքսային հայտարարագրման գործընթաց» թեմայով դասընթաց

    Ուսումնական կենտրոնը 2018թ-ի դեկտեմբերի 17-ից 20-ը կազմակերպում է «Մաքսային հայտարարագրման գործընթաց» թեմայով 4-օրյա դասընթաց մաքսային ձևակերպումների մասնագետների և ինքնահայտարարագրողների համար:  

    Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Իսակով 10 հասցեի 7-րդ հարկ թիվ 701 ուսումնական լսարանում: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի                                                            անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում                                                           (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև ս/թ դեկտեմբերի 14-ը                                                        ներառյալ: Դասընթացի արժեքը կազմում է 36 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

    Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել` 060 544 989, 011 801 071 հեռախոսահամարներով:

     

    Դասընթացի 1-ին օր` 17-ը դեկտեմբերի

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ)

    Ս. Ստեփանյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ) շարունակություն

    Ս. Ստեփանյան

     

    Դասընթացի 2-րդ օր` 18-ը դեկտեմբերի

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 1. Մաքսային հայտարարագրում (օրենսդրական դրույթներ) շարունակություն

    Մ. Հարությունյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում»

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

     

    Դասընթացի 3-րդ օր` 19-ը դեկտեմբերի 

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 2. «Ապրանքային հայտարարագրերի լրացման կարգ և էլեկտրոնային եղանակով ներկայացում» շարունակություն

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն»

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

     

    Դասընթացի 4-րդ օր` 20-ը դեկտեմբերի 

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    13:00-14:30

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» շարունակություն  

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

    14:30-14:45

    Ընդմիջում (Սրճդադար)

     

    14:45-16:15

    Թեմա 3. «Փաստաթղթերի միասնական արխիվի կիրառություն» շարունակություն

      Լ. Նալբանդյան

      Ռ. Սանասարյան

     

     

    Դասընթացի դասավանդողների

    ՑԱՆԿ

     

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Սոսե Ստեփանյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ, ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մաքսային մասով դասախոս

    2

    Մաշա Հարությունյան

    ՀՀ ՊԵԿ Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության Եվրասիական տնտեսական միության օրենսդրության մեթոդական ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    3

    Ռիտա Սանասարյան

    ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության Փաստաթղթային հսկողության թիվ 1 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ

    4

    Լևոն Նալբանդյան

    ՀՀ ՊԵԿ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Նախագծերի իրականացման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ ժ/թ

    Կարդալ ավելին
  • Բաժանորդագրություն 2019

    Ուսումնական կենտրոնը սիրով տեղեկացնում է, որ 2018թ. հոկտեմբերի 1-ից մեկնարկում է «Բաժանորդագրություն 2019» ծրագիրը: Ծրագրին մասնակցությունը հնարավորություն կտա կազմակերպություններին, անհատ ձեռներեցներին և ֆիզիկական անձանց 2019թ ընթացքում ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներից օգտվել 25% զեղչով:

    Ծրագրի արժեքը 75 000 ՀՀ դրամ է, որը ներառում է«Հարկային օրենսգիրք» ժողովածուի տրամադրում և մասնակցություն ուսումնական կենտրոնում նվազագույնը 40 ակ/ժամ տևողությամբ դասընթացների հետևյալ թեմաներով՝  

    հարկային և մաքսային օրենսդրության դրույթներ, փոփոխություններ

    առանձին հարկատեսակներին և հարկային հսկողությանը վերաբերող դրույթներ, փոփոխություններ

    աշխատանքային օրենսգրքի դրույթներ

    հարկային վարչարարությանը վերաբերող  այլ դասընթացներ

    Բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 15-ը Ուսումնական կենտրոնի հաշվին կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399)՝ նշելով կազմակերպության անունը, ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձանց դեպքում` մասնակցի անունը, ազգանունը և բաժանորդագրվել առցանց կենտրոնի կայքէջում:

    Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

    Կարդալ ավելին
  • <ՀՀ Հարկային օրենսգիրք> թեմայով դասընթաց

    Ուսումնական կենտրոնը դեկտեմբերի 18-ից 21-ը կազմակերպում է «ՀՀ Հարկային օրենսգիրք» թեմայով 4-օրյա դասընթաց: Դասընթացը տեղի կունենա ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

    Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել մասնակցության հայտ (մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) trainingcenter@taxservice.am էլ. հասցեին և կատարել վճարում (Երևանի թիվ 1 ՏԳԲ  Հ/Հ 900018002585, ՀՎՀՀ 00107399) հաշվեհամարին մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ: Դասընթացի արժեքը 30 000 ՀՀ դրամ (ներառյալ  ԱԱՀ-ն): Գրանցվել և վճարումը կարող եք կատարել նաև օնլայն:

     Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 989, 060 544 951 հեռախոսահամարներով:

     

     

     Դասընթացի 1-ին օր՝ դեկտեմբերի 18-ին

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 2. Հարկային հսկողություն

    Ս. Եղիկյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 2. Հարկային հսկողություն

    Ս. Եղիկյան

     

         

    Դասընթացի  2-րդ օր դեկտեմբերի 19-ին

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 4. Շահութահարկ

    Գ. Օհանյան        

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 4. Շահութահարկ

    Գ. Օհանյան        

     

     

    Դասընթացի  3-րդ օր՝ դեկտեմբերի 20-ին

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 3. Ավելացված արժեքի հարկ

    Ա. Ալոյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:45

    Թեմա 3. Ավելացված արժեքի հարկ

    Ա. Ալոյան

     

            

    Դասընթացի  4-րդ օր՝ դեկտեմբերի 21-ին

    Ժամ

    ԹԵՄԱ

    Դասախոս

    18:30-20:00

    Թեմա 1. Եկամտային հարկ

    Մ. Մանուկյան

    20:00-20:15

    Ընդմիջում (Սրճդադար)

    20:15-21:00

    Թեմա 1. Եկամտային հարկ

    Մ. Մանուկյան

     
     

    Դասընթացի դասավանդողների

    ՑԱՆԿ

    N

    Անուն, ազգանուն

    Պաշտոն

    1

    Ասանեթ Ալոյան

    ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ

    2

    Մարիամ Մանուկյան

    ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության hարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետ

    3

    Սամվել Եղիկյան

    ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության ստուգումների դիտարկման բաժնի գլխավոր հարկային տեսուչ

    4

    Գոհար Օհանյան

    ՀՀ ՊԵԿ աշխատակազմի Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի գլխավոր հարկային տեսուչ

     

    Կարդալ ավելին